Ֆրանսիական Ռուֆինյակ քարանձավների նախնադարյան նկարների մի մասն արվել են երեխաների կողմից, որոնք եղել են 3-7 տարեկան: Այս մասին հաղորդում է BBC-ն` նշելով, որ նման եզրակացության են եկել Քեմբրիջի համալսարանի գիտնականները:
Բրիտանացի գիտնականները մշակել են մի մեթոդ, որի միջոցով հնարավոր է պարզել ոչ միայն նկարողի սեռը, այլ նաև նրա տարիքը` ուսումնասիրելով քարե մակերեսին թողնված մատնահետքերը: Գիտնականները հետազոտել են Ռուֆինյակի նկարները և պարզել, որ ամենից բեղմնավոր աշխատել են 5 տարեկան աղջնակները: Գիտնականները կարողացել են պարզել, որ 13 հազար տարի առաջ արված մոտ 250 նկարներն արվել են 4 տարբեր «նկարիչների» կողմից: