Սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 11 հարց:
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց միջազգային 17 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ տասներորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը և հոկտեմբերի 3-6-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն
հոկտեմբերի 3-ի ԱԺ նիստում:









































