Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Րաֆֆին՝ Ջոլիի հայրենիքում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ և Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը ներկայումս Կամբոջայի մայրաքաղաքում է, որտեղ մասնակցում է ու ելույթ ունեցավ Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի (ԱՔԿՄԿ) հիմնադրման 10-րդ տարեդարձին նվիրված 6-րդ գլխավոր համաժողովում:
36 երկրներ ներկայացնող 89 կուսակցությունների պատվիրակներին մի հարկի տակ հավաքած ԱՔԿՄԿ-ի այս տարվա մայրցամաքային համաժողովը նվիրված է «Ասիայի ավելի լավ ապագայի որոնման» թեմային:
Այսօրվա լիագումար նիստում հանդես գալով` Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց երրորդ հազարամյակի համամոլորակային անվտանգության, բնապահպանության, սոցիալ-տնտեսական և մարդկային մարտահրավերները, պետական ինքնիշխանության ու ազգային շահերի հենքին մատնանշեց հասարակություններում և միջազգային հարցերում յուրաքանչյուր անհատի հիմնարար արժանապատվության, իրավունքների ու լիազորությունների հարգման և պաշտպանման հրամայականը:
Այս կապակցությամբ և որպես Հայոց ցեղասպանությունից ու Մեծ հայրենազրկումից մազապուրծ փրկվածների թոռ` Հովհաննիսյանը նաև հարգանքի տուրք մատուցեց այս ողբերգության, ինչպեսև հրեական Ողջակիզման, Կամբոջայի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված բոլոր մյուս ոճրագործությունների զոհերի հիշատակին: Նա իր ելույթը եզրափակեց` նշելով, որ ամեն դեպքում հաշտությունը պետք է խարսխված լինի ճշմարտության, արդարության և ամբողջական ազատագրում բերող հատուցման վրա:
Ավելի վաղ Րաֆֆի Հովհաննիսյանը միացել էր այլ պատվիրակների խմբին և այցելել Պնոմպենի ավագ դպրոց, որը բռնակալ Պոլ Պոտն ու նրա Կարմիր քմերական վարչակարգը 1975-ին վերածել էին S-21 համակենտրոնացման ճամբարի: Դա մարդկանց պահելու ու կտտանքների ենթարկելու մի համալիր էր և ծառայում էր որպես հարթակ` Կամբոջայի սպանդի դաշտերում Պոլ Պոտի հրամանով մոտավորապես երկու միլիոն իր հայրենակիցների ֆիզիկական ոչնչացման համար: Սակայն Կարմիր քմերների առաջին ավագ սպան փաստորեն միայն այս ամռանը դատվեց և մեղավոր ճանաչվեց ցեղասպանություն իրագործելու մեջ:
Վեհաժողովի շրջանակներում Հովհաննիսյանը նաև հանդիպումներ ունեցավ Կամբոջայի վարչապետ Սամդեչ Հուն Սենի, Մալազիայի վարչապետ Դաթո Սրի Մոհամադ Նաջիբ բին Թուն Հաջի Աբդուլ Ռազաքի, Նեպալի վարչապետ Մադհավ Կումար Նեպալի, Ֆիլիպինների նախկին նախագահ Ֆիդել Ռամոսի, Ինդոնեզիայի նախկին նախագահ Մեգավատի Սուկարնոպուտրիի, Չինաստանի կոմունիստական կուսակցության Քաղբյուրոյի անդամ Լի Յուանչաոյի, Ֆիլիպինների խորհրդարանի խոսնակ Ֆելիսիանո Բելմոնթեի, ԱՔԿՄԿ հիմնադիր և Ֆիլիպինների խորհրդարանի նախկին խոսնակ Խոսե դե Վենեսիայի, ինչպեսև Ասիայից ու աշխարհի բոլոր մյուս անկյուններից ժամանած պաշտոնյաների և ոչ կառավարական ներկայացուցիչների հետ:
Վեհաժողովի մասնակիցների շարքում էր նաև Լիբանանի Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը` Կենտրոնական կոմիտեի նախագահ Հովսեփ Մուխթարյանի գլխավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում