Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Աջարիայի զբոսաշրջային դեպարտամենտի վիճակագրական տվյալների համաձայն՝ 2011 թվականի առաջին 8 ամիսներին Աջարիա է այցելել 1,000,438 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 35 տոկոսով ավելի է։
2009 թվականի առաջին 8 ամիսների համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 2.5 անգամ։ 2010 թվականի առաջին 8 ամիսներին Աջարիա այցելած անձանց քանակը կազմել է 738,369 մարդ, իսկ 2009 թվականի առաջին 8 ամիսներին՝ 400,200 մարդ։
Այս տարվա առաջին 8 ամիսներին Աջարիա այցելած օտարազգի այցելուների քանակը կազմել է 348,314, ինչը 44 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և 3 անգամ ավելի, քան 2009 թվականի նույն ժամանակահատվածում։ 2010 թվականի հունվար-օգոստոսին Աջարիա էր այցելել 242,174 օտարազգի, իսկ 2009 թվականին՝ 126,167 օտարազգի։
Այս տարի օտարազգի հյուրերի մեծ մասը (39 տոկոս) ներկայացրել է Թուրքիան (բոլոր այցելուների 14 տոկոսը), ապա գալիս են Հայաստանը (28 և 10 տոկոս) և Ադրբեջանը (15 և 5 տոկոս)։











































