ԱՄՆ մարդահամարի բյուրոն այսօր հրապարակել է մի զեկույց, որից պարզվում է, թե ինչպես է փոփոխվում երկրի բնակչության էթնիկական ներկայացուցչությունը տարբեր նահանգներում: Այս զեկույցը կատարվել է անցած տարի իրականացված մարդահամարի հիման վրա:
Մասնավորապես նշվում է, որ ամերիկացի ոչ լատինախոս սպիտակամորթ բնակչության զգալի նվազում է արձանագրվում: Նրանց բացարձակ թիվը 50 նահանգներից 15-ում կրճատվել է, այդ թվում` Մասաչուսեթսում, Քանզասում, Օհայոյում և Կալիֆոռնիայում: Միաժամանակ, 10 նահանգներում նրանց թիվն ավելացել է 10%-ով: Այս պահին սպիտակամորթ ամերիկացիների թիվը կազմում է ԱՄՆ ողջ բնակչության 64%-ը (10 տարի՝ 69% էր):
Սևամորթ բնակչությունն այս պահին կազմում է մոտ 13%-ը, ինչը մի քանի անգամ ավելի է, քան նախորդ մարդահամարի ժամանակ: Ամենից արագ աճում է լատինախոս և ասիացի բնակչությունը: Սպիտակամորթ ամերիկացիների շրջանում նրանք, ովքեր հայտարարել են իրենց լատինախոս արմատների մասին, 2000թ.-ից մինչև 2010թ.-ը աճել են 56%-ով:
Աճել է նաև այն ամերիկացիների թիվը, որոնք հայտարարել են, որ պատկանում են տարբեր ռասաների:










































