Tuesday, 09 06 2026
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար

Hargeli qaxaqaci, nshvac xndirnerov tej gic@ chi zbaxvum, ajd masin greq dimum HH varchapeti anunov. [email protected]

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում, դիմելով սոցցանցի օգտագործողներին, հորդորել էր գրել հայատառ: «Բարեկամներ, գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ»,- գրված էր վարչապետի էջի «պատին»:

Ի հեճուկս այդ հորդորի, այսօր ՀՀ կառավարության [email protected] էլեկտրոնային հասցեից ստացանք հետևյալ լատինատառ երկտողը. «Hargeli qaxaqaci, nshvac xndirnerov tej gic@ chi zbaxvum, ajd masin greq dimum HH varchapeti anunov, nsheq hasce, storagreq ev postov uxarkeq HH Karavarutjun»: Ներկայացնենք այդ երկտողի բառացի թարգմանությունը «Հարգելի քաղաքացի, նշված խնդիրներով թեժ գիծը չի զբաղվում, այդ մասին գրեք դիմում ՀՀ վարչապետի անունով, նշեք հասցե, ստորագրեք և փոստով ուղարկեք ՀՀ կառավարություն»:
Իհարկե, խնդիրն այստեղ միայն հայատառ չգրելը չէ:

Հարցն այն է, որ մենք Գյումրու անօթևան ընտանիքների ծանր վիճակի մասին պատմող հոդվածներն ու տեսանյութերը ԶԼՄ-ներից բացի ուղարկում ենք նաև կառավարության էլեկտրոնային հասցեով: Հավանաբար մեր այդ գործելակերպը նրանց դուր չի եկել և որոշել են մեզ խորհուրդներ տալ: Ավելացնենք, որ կոնկրետ այս դեպքում խոսքը վերաբերում է անցած օրը մեր կողմից տարածված և մեր կայքում տեղադրված «Գյումրի. Անտուն և անտեսված որբ երեխաներ» (http://shirakcentre.org/hy/lurer/1167-shirak-centre-ngo) վերնագրով տեսանյութին: Այն պատմում էր ծանր սոցիալական պայմաններում ապրող գյումրեցի անօթևան, երեք միակողմանի որբ անչափաս երեխաներ խնամող Էլմիրա Թամազյանի ընտանիքի մասին:
Բնականաբար, մենք գրություն կամ նամակ գրելու ձևերը գիտենք: Իսկ վերոհիշյալ երկտողում նշված չափանիշներով դիմումներ ու նամակներ էլ հաճախակի ենք ուղարկում ՀՀ վարչապետին, օրինակ անցած 4-5 ամիսներին մեր ուղարկած նման գրությունները կազմել են առնվազն 500 էջ:

Պարզապես չէինք պատկերացրել, որ ՀՀ կառավարության «թեժ գծի» համար անտուն ու որբ երեխաների թեման կարող էր անհետաքրքիր լինել, և միամտաբար մտածում էինք` վատ չի լինի, եթե ՀՀ կառավարությունն էլ տեղյակ լինի, թե ինչ վիճակում են ապրում հասարակ մարդիկ Գյումրիում, ինչը նաև արդյունք է իրենց գործունեության: Բարեբախտաբար, ի տարբերություն ՀՀ կառավարության` մեր հրապարակած նյութերին պատշաճ արձագանքողներ էլ են լինում: Հենց այդ նույն հրապարակումից ընդամենը մեկ-երկու ժամ անց նամակ ստացանք Կանադայում բնակվող հայ հոգևորական Տ. Միւռոն Քհնյ. Սարգիսեանից, այդ ընտանիքին երկարատև օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին («Արձագանքը չուշացավ» (http://shirakcentre.org/hy/lurer/1168-shirak-centre-ngo):

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում