ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է 2012 թ. նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու իր որոշումը: Դաշնային երեք հեռուստաալիքներին տված հարցազրույցում Մեդվեդևը նշել է, որ նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, քանի որ վերջինս «ներկա պահին մեր երկրի ամենահեղինակավոր քաղաքական գործիչն է, և նրա վարկանիշը մի փոքր ավելի բարձր է»:
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսական կենտրոնի անցկացրած վերջին հետազոտության համաձայն՝ նախագահի գործողություններին հավանություն է տալիս ռուսների 59%-ը, իսկ վարչապետից գոհ է երկրի բնակչության 61%-ը:
Նախագահը նշել է, որ ինքը հրաժարվել է մրցակցել Պուտինի հետ, քանի որ իրենք ներկայացնում են միևնույն քաղաքական ուժը:








































