Wednesday, 24 04 2024
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով

Վրաստանն ազատվում է «կարմիր» անցյալի կապանքներից

Կարմիր աստղերը, մուրճ ու մանգաղը` Խորհրդային միության խորհրդանիշները, որոնք դեռեւս զարդարում են մի շարք շինություններ Վրաստանում, կարող են այսուհետ ապօրինի ճանաչվել, եթե խորհրդարանն ընդունի ներկայում դրանց վերաբերյալ քննարկվող օրինագիծը:
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Գիա Թորթլաձեի կողմից ներկայացված օրենսդրական նախագիծը, որն արդեն իսկ նախնական փուլում ստացել է օրենսդիր մարմնի անդամների հավանությունը, պահանջում է արգելել հուշարձանների եւ շենքերի վրա դրոշմված Խորհրդային բոլոր խորհրդանիշները:
Այսպիսով, Կոմունիստական ժամանակաշրջանի բոլոր տեսանելի հետքերը ջնջելուն ուղղված արշավն այսուհետ կամրագրվի օրենքով: «Ապախորհրդայնացման» գործընթացը, որը սկսվեց նախագահ Միխայիլ Սահակաշվիլու` 2003 թվականին Վարդերի հեղափոխության արդյունքում իշխանության գալուց հետո, նոր թափ առավ Ռուսաստանի հետ 2008 թվականի կարճատեւ պատերազմից հետո:
Այս տարվա հունիսին Գորիում` Իոսիֆ Ստալինի հայրենի քաղաքում, ապամոնտաժվեց նրա հսկայական արձանը, իսկ անցյալ տարվա դեկտեմբերին Սահակաշվիլու հրամանով` ապամոնտաժվեց Քութայիսիում եղած Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանը (Տե´ս «Վրաստանում ի վերջո ազատվեցին Ստալինի արձանից» հոդվածը):
«Եթե մեկ այլ երկրում Խորհրդային դրոշմներ տեսնեի, կմտածեի, որ այդ պետության կառավարությունը Խորհրդային ռեժիմի դեմ ոչինչ չունի: Մեր երկիրը քայլ առ քայլ շարժվում է եվրոպական ինտեգրման ճանապարհով, եւ մենք պետք է սովորենք կիրառել նրանց փորձն այս ոլորտում: Օրինակ, բոլոր երեք Բալթյան երկներն արդեն իսկ նման օրենք են ընդունել», – ասում է «Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացնող Թորթլաձեն` պարզաբանելով օրինագծի անհրաժեշտությունը:
Չնայած Թորթլաձեն ընդդիմության կողմնակից է, նրա ներկայացրած օրինագիծը, որը հաստատվել է հոկտեմբերի 28-ին` առաջին ընթերցմամբ, համընկնում է կառավարության եւ նախագահի դիրքորոշման հետ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արդեն իսկ բացել է իր Խորհրդային ժամանակաշրջանի արխիվները` «Կարմիր պատմություն» խորագրով ցուցահանդես կազմակերպելով, որտեղ համակարգված կերպով ներկայացվել էին Ստալինի, նրա հայրենակից եւ անվտանգության ծառայության պետ, սարսափ ներշնչող Լավրենտի Բերիայի եւ այլ խորհրդային առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթերը, լուսանկարները եւ նոթերը:
Օրինագիծը լայն աջակցություն է ստացել Վրաստանի քաղաքական շրջանակներում:
«Կարծում եմ` կոմունիզմը նույնպիսի հանցագործություն է մարդկության դեմ, ինչպես ֆաշիզմը: Ո´չ երիտասարդ սերունդը, ո´չ պատերազմ տեսած ծերերը, ո´չ էլ ողջ Վրաստանը չպետք է տեսնի իրենց տառապանքի խորհրդանիշները»:
Լենինի եւ Ստալինի հուշարձանները սկսեցին վերացնել 1991-ին` Վրաստանի անկախանալուց հետո, եւ ներկայում միայն մի քանի շինություններն են դեռ կրում կոմունիստական խորհրդանիշները, օրինակ` Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի վրա տեղակայված Գիտությունների ակադեմիայի շենքի ճակատը խորհրդային աստղն է զարդարում:
Թորթլաձեի առաջարկած օրինագծի հակառակորդների գլխավոր փաստարկը հիմնված է այն մտահոգության վրա, որ շինությունները կարող քանդման ենթակա ճանաչվել նաեւ այն դեպքում, եթե սովետական խորհրդանիշները դրոշմված են կառույցի պատերին կամ թելադրում են դրա արտաքին տեսքը, ինչպես Պոլիտեխնիկական համալսարանի դեպքում, որի շենքը վերեւից դիտելիս մուրճ եւ մանգաղ է հիշեցնում:
Մատնանշելով այս մտահոգությունները, մշակութաբան Ցիրա Ելիսաշվիլին, ով ներկայում դասախոսում է Վրաստանի Հասարակայնության հետ կապերի ինստիտուտում, նշում է, որ խորհրդային դրոշմներից ազատվելու «գործընթացը կարող է շատ բարդ լինել տեխնիկական առումով, քանի որ դրանք ճարտարապետական հուշարձաններ են, որոնք արտահայտում են իրենց ժամանակաշրջանի ոգին»:
«Խորհրդային անցյալի ուսումնասիրության լաբորատորիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Գոգիշվիլին նշում է, որ վրացիների համար ավելի կարեւոր է փորձել ընկալել խորհրդային անցյալը` այն պարզապես անտեսելու փոխարեն:
«Ընկալումը հոգեբանական գործընթաց է, հետեւաբար` առաջնայնությունը պետք է տրվի կրթությանը` «ապախորհրդայնացման» ամենաարդյունավետ մեթոդներից մեկին», – ասաց նա` հավելելով, որ «տեղեկացված անձնավորությունը «վտանգավոր» մտքեր չի ունենա` Ստալինի հուշարձանը կամ Խորհրդային աստղ տեսնելիս»:
Գրականության թանգարանի տնօրեն Լաշա Բաքրաձեի կարծիքով` ժամանակակից եվրոպական պետություն կառուցելու համար` պարտադիր չէ վերացնել պահպանված հազվագյուտ կոմունիստական խորհրդանիշները:
«Անհրաժեշտ է գրքեր տպագրել, ֆիլմեր նկարահանել: Սա շատ ավելի կարեւոր է, քան շենքերի պատերից աստղերը հանելը: Մենք համարյա ոչինչ չենք անում խորհրդային պատմությունն ուսումնասիրելու համար` փորձելով այն մոռանալ արգելելու միջոցով: Կարծում եմ` սա խիստ պրիմիտիվ տարբերակ է: Երիտասարդ սերունդը կհարցնի մեզ, թե ինչ ենք արել նրանց պատմության 70 տարիների հետ: Այնպիսի տպավորություն է, թե այդ տարիները չեն էլ եղել»:
Թամար Բաբուաձե
Հեղինակը «Liberali» ամսագրի խմբագիրն է Վրաստանում:
Կովկասյան լրատու

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում