Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը այսօր Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: