Օրերս ազատ արձակված քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը հրազդանցիներին ողջունեց բոլոր ներկա և նախկին քաղբանտարկյալների անունից: Մուշեղ Սաղաթելյանն ասաց, որ իրենց պայքարը ազատության համար մղվող պայքար է, և այստեղ ներկա գտնվող բոլոր մարդիկ գիտակցաբար են գնացել այդ պայքարին: «Պայքարելու ենք, որ այս հողի վրա ապրող մեր երեխաները պայծառ ապագա ունենան»,- ասաց Մուշեղ Սաղաթելյանը: