Ռուսաստանի քերական խմբավորումները և նրանց գործընկերները Չինաստանում միլիարդավոր դոլարներ են աշխատում` վաճառելով կեղծ դեղամիջոցներ և չարտոնագրված դեղեր համացանցի միջոցով` վտանգելով հազարավոր մարդկանց կյանքը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Ինտերպոլի, ոստիկանության, մաքսային ծառայությունների և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարող կազմակերպությունների համատեղ գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել աշխարհի 79 երկրներում առգրավել մոտ 4 միլիարդ ֆունտ ստերլինգի անօրինական դեղամիջոցներ: Բժշկական միջոցների վերահսկողության կազմակերպությունից թերթին ասել են, որ համացանցում գործող առցանց դեղատների մեծ մասը վերահսկվում են Ռուսաստանի և Չինաստանի անօրինական խմբավորումների կողմից, իսկ այդպիսի դեղամիջոցների մեծ մասն արտադրվում է Չինաստանում և Հնդկաստանում:
Բրիտանացիները նման դեղամիջոցների օգտագործումից մահեր են արձանագրել, սակայն դրանց հստակ թիվը դժվար է պարզել: Ընդ որում, հաճախ մահանում են դեռահասներ, որոնք այդ անօրինական դեղամիջոցներն ընդունում են ուղեղի աշխատանքն ակտիվացնելու և հիշողությունը բարելավելու համար:









































