Երեկ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին Երևանի Տիգրան Մեծ փողոցի սկզբնամասում փորձել են խոչընդոտել այսօր Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հայտարարած հանրահավաքի իրազեկման նպատակով թռուցիկներ տարածելու իրենց աշխատանքները։
«Ազատություն» ռադիոկայանին ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանն ասել է, որ իրենց երկու ոստիկանական մեքենայով հետևել են պարեկապահակային ծառայության աշխատակիցներ, «նաև ոտքով մեզ հետեոււմ էին քաղաքացիական հագուստով 3-4 քրեական հետախուզության աշխատակիցներ, սակայն երբ հասանք Հանրապետության հրապարակ՝ Տիգրան Մեծ փողոցի սկզբնամաս, ոստիկանները հանկարծ անհետացան ու հայտնվեցին քաղաքացիական հագուստով 7-8 երիտասարդներ, փորձեցին խոչընդոտել իրազեկման աշխատանքները», – ռադիոկայանին պատմել է երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստը։