Ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ այսօր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիտները նախատեսել էին Իջևանի հրապարակում հանրահավաք անցկացնել: Սակայն ոստիկաններրը ակտիվիստներին հրմշտելով՝ թույլ չտվեցին հանրահավաք անցկացնել, ինչի արդյունքում ակտիվիստները ստիպված եղան Իջևանի հրապարակի հարակից փողոցներով երթ իրականացնել: Ոստիկանների և բողոքի մասնակիցների քաշքշուկը հասավ նրան, որ ոստիկանները ակցիայի ակտիվիստներից Հրանտ Թամրազյանին բերման ենթարկեցին ոստիկանություն, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակեցին՝ առաց որևէ պատճառաբանության: