Z/Yen Group խորհրդատվական կազմակերպության հետազոտությունները ցույց են տվել, որ միջազգային ֆինանսական 75 քաղաք-կենտրոնների ցանկում Մոսկվան զբաղեցնում է ընդամենը 61-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: Միջազգային ֆինանսական կենտրոնը Մոսկվայում հիմնվել է 2009 թվականին:
Միջազգային ֆինանսական քաղաք-կենտրոնների ցանկում առաջատարը Լոնդոնն է. այն հնարավոր 1000 միավորից հավաքել է 774-ը: Երկրորդ տեղում Նյու Յորքն է` 774 միավորով: Եռյակը եզրափակում է Հոնկոնգը՝ 770 միավորով, որին հաջորդում է Սինգապուրը, Շանհայը, Տոկիոն:










































