Ս.թ. դեկտեմբերի 3-ին Հայաստանում Շվեյցարիայի նորանշանակ դեսպան Գյունթեր Բեխլերը (նստավայրը` Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Շնորհավորելով դեսպան Բեխլերին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի և Շվեյցարիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար` դեսպան Բեխլերը վստահեցրեց, որ կանի հնարավորը հայ-շվեյցարական հարաբերությունների առավել սերտացման համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք միջազգային տարածաշրջանային հարցերի շուրջ: