Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Դ.Շահնազարյան. «ԵԱՀԿ-ի՝ որպես կազմակերպության ապագան հիմա շատ ավելի մշուշոտ է»

Աստանայում երեկ ուշ երեկոյան տասժամյա քննարկումներից հետո ավարտվեց ԵԱՀԿ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ավարտին ԵԱՀԿ-ի անդամ 56 պետությունների ղեկավարներին ամփոփիչ ուղերձով դիմեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը. «Աստանայի հուշագրով մենք վերահաստատեցինք մեր աջակցությունը անվտանգության հարցում վստահության և թափանցիկության վրա հիմնված համակարգված մոտեցմանը: Սա բոլորիս համար պատմական հաջողություն է»: Այս ուղերձից րոպեներ անց մինչդեռ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն ափսոսանք հայտնեցին, որ ԵԱՀԿ-ն չկարողացավ ընդունել հստակ գործողությունների ծրագիր: Մասնավորապես ԱՄՆ ներկայացուցիչը նշել էր. «Մենք այսօր Աստանայում աջակցություն հայտնեցինք մեր ընդհանուր ընկալումներին և ընդհանուր սկզբունքներին: Իհարկե, ԱՄՆ-ը ափսոսանք է հայտնում, որ մեզ չհաջողվեց Աստանայում գործողությունների ծրագիր համաձայնեցնել, որում կամրագրվեին ԵԱՀԿ-ի հետագա ուղղությունները»: Ուստի ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչները որոշել էին ընդունել Աստանայի հռչակագիր, որը կհաստատի ԵԱՀԿ հիմնական սկզբունքները:
Աստանայում տեղի ունեցած չհաջողված գագաթնաժողովին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսպիսի գնահատական տվեց. «Աստանայի գագաթնաժողովում առավելապես բացահայտվեցին այն հակասությունները, որոնք գոյություն ունեն ԵԱՀԿ անդամ պետությունների միջև: Այդ հակասությունների բացահայտումը առաջին հերթին պայմանավորված է ԵԱՀԿ անդամ պետությունների տարածքներում հակամարտությունների առկայությամբ, ինչպես նաև` ընդհանուր Եվրոպական անվտանգության շուրջ առկա տարաձայնություններով: Կարծում եմ, որ այդ հակասությունները մոտ ապագայում էլ ավելի բացահայտ կդրսևորվեն: Անկեղծ ասած՝ մի այսպիսի հոռետեսական գնահատական էլ կտայի. ԵԱՀԿ-ի՝ որպես կազմակերպության ապագան հիմա շատ ավելի մշուշոտ է, քան Աստանայի գագաթնաժողովից առաջ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում