Նյու Յորքում գործող՝ Լրագրողների պաշտպանության կոմիտեն տարածել է հայտարարություն, որում մտահոգություն է հայտնում «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի վիճակի կապակցությամբ: Հայտարարության մեջ, նկարագրելով Նիկոլ Փաշինյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, կոչ է արվում պաշտոնատար անձանց երաշխավորել Փաշինյանի անվտանգությունն ու բարելավել ազատազրկման պայմանները:
Լուսանկարը` PanarmenianPhoto-ի