Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթանում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի ընդլայնված կազմերով հանդիպումը:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
Օրակարգում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ. երկկողմ, տարածաշրջանային և միջազգային բնույթի թեմաներ:









































