Այսօր Անի հյուրանոցում «armmodernization.am» կայքի հեղինակների քննարկման թեման էր Հայաստանում արդիականացման դիսկուրսի խոչընդոտները: Հայկական արդիականացման դիսկուրսի ակտիվացմանն ուղղված նախագծի նպատակն է հետազոտել և ակտիվացնել Հայաստանի արդիականացման դիսկուրսը և վերջինիս վերլուծության արդյունքները հասանելի դարձնել հանրության և կարևոր քաղաքական որոշումներ ընդունող կառույցների համար: Կայքի մտահղացման հեղինակը և ծրագրի ղեկավարն է սոցիոլոգ, քաղաքագետ Լյուդմիլա Հարությունյանը: Նախագիծը ֆինանսավորվում է ԵԱՀԿ կողմից: