Ռուսաստանի` 2018 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընդունող երկրի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Google որոնողական կայքն իր առաջին էջում տեղադրել է լոգոտիպ, որի վրա խառնել է Ռուսաստանի դրոշի գույները: Սպիտակ, կապույտ, կարմիրի փոխարեն Google-ի կայքում դրվել է դրոշ՝ սպիտակ, կարմիր, կապույտ հերթականությամբ:
Google-ի ռուսական ներկայացուցչությունը տարածել է հաղորդագրություն, որով ներողություն է խնդրել սխալի համար: Մինչ Google-ում կուղղեին այդ խնդիրը, շատերը հասցրել են իրենց մոտ պահպանել այդ սխալի հետևանքով ստացված լոգոտիպը:
Այս պահին կայքում ուղղված տարբերակն է: