1992 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2007 թ. մարտի 30-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում, կայացավ Հաշմանդամ անձանց իրավունքների կոնվենցիայի ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Աշխարհի 81 երկիր, որոնց թվում է նաև Հայաստանը, ստորագրեց փաստաթուղթը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը միշտ հետամուտ է եղել հաշմանդամների իրավունքների պաշտպանության հարցերին:
Արմեն Հարությունյանը հորդորում է նպաստել հաշմանդամների խնդիրների լուծմանը, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել այդ մարդկանց լիակատար ինտեգրումը հասարակությանը: