Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Հայաստանը գնում է ապստամբության ուղիով. Ա. Մանուչարյան

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի դիտարկմամբ՝ առաջիկայում Հայաստանում պետք է մի ֆունդամենտալ հարց որոշել` արդյոք լինելո՞ւ է առճակատում, թե՞ ոչ. «Այսօր Հայաստանը գնում է հնարավոր ապստամբության ուղիով»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մանուչարյանը նկատեց, որ ժողովուրդն այսօր ապստամբ է, խիստ դժգոհ այս իրավիճակից, իսկ ՀԱԿ-ն իր գործունեությամբ պարզապես կորցրել է ժողովրդի վստահությունը և չի կարողանում առաջնորդել այդ ապստամբությունը: Երկխոսության հնարավորությունը կորցնելը ևս, ըստ բանախոսի, ժողովրդի վստահության կորստով է պայմանավորված, քանզի, նրա դիտարկմամբ, երկխոսությունը կարող էր հիմնվել միայն ժողովրդի կամքի վրա:

Աշոտ Մանուչարյանը նշեց, որ Հայաստանում հասունացած ապստամբությունը տեղի կունենա, եթե այն ղեկավարի մի այնպիսի ուժ, որը կհաղթահարի իր խեղվածությունը և գործունեությունը խեղված աշխարհում:
Մանուչարյանը նկատեց, որ լարվածությունը առաջիկայում աճելու է, իսկ ապստամբության մակարդակի հասնելու համար կան բազմաթիվ գործոններ, այդ թվում`արտաքին:

«Հայաստանում ժողովրդական ապստամբության մեջ ներդրումներ են լինելու` հասարակական կազմակերպությունների, հանկարծ Հայաստանի նկատմամբ սրտացավ դարձած մարդկանց հայտնվելու դրսևորումներով, և փորձելու են հարմարեցնել այս կամ այն ուժին»,- նկատեց Մանուչարյանը՝ հավելելով, որ այս ամենի մեջ Հայաստանի համար հարցերի հարցը պետք է լինի, թե ինչքանով ժողովուրդը կապստամբի և կդառնա իրավիճակի տերը:

Հարցին, թե հնարավո՞ր է Ռոբերտ Քոչարյանի վերադարձով առաջին ու երրորդ նախագահները միավորվեն, Մանուչարյանը պատասխանեց. «Խեղված Հայաստանն այսօր ունի գործող երեք հիմնական ուժեր, որոնք կապվում են երեք նախագահների հետ, նրանցից դուրս կա մի հսկայական հատված, որը ոչ մի կերպ չի ձևավորվում որպես ինքնուրույն ուժ: Ցանկացած խճանկար այս երեքի վերաբերյալ կարող է ստացվել ոչ այնքան իրենց կամքով, որքան պայմանավորված արտաքին գործոններով ու մեր երկրում բռնկվող գործընթացով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում