Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունն ավելի շատ զիջումների չի գնա, քան պատրաստ է գնալ: Իշխանությունը պատրաստ է զջումների այնքան, որքան պատրաստ է: Դրանից ավելին չի անի»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ միամտություն էր կարծելը, թե իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների, և ցավալի է, որ այսօր ՀԱԿ ղեկավարությունը նոր է գլխի ընկել, որ իշխանությունը դրանից ավելի չի զիջելու:
Ըստ բանախոսի՝ այս պարագայում ի՞նչ կարիք կար այսքան մարդու գցել թյուրիմացության մեջ ու ասել, թե եկել է ժողովրդին խաղի մեջ մտցնելու կամ հանելու ժամանակը:
«Շատ թյուր պատկերացում ունեն ժողովրդավարության մասին ու ժողովրդի դերակատարության՝ այս գործընթացների մասին»,- ասաց նա: Ինչ վերաբերում է երկխոսության առկախմանը, ապա ասաց, որ դա կարող էր ամեն պահ պատահել` ամեն մեկի կողմից:
«Խնդիրը լուծում չուներ: ՀԱԿ-ին այլ բան չէր մնում, քան ընտրություններից դուրս գալը»,- ասաց ՀՌԱԿ ատենապետը: