Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամարույաի հետ և վաստակած 5 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը հաղթել էր Վալեխոյին, իսկ երկրորդ տուրում Կարլսենի հետ ոչ-ոքի էր խաղացել:
Երրորդ տուրում միանգամից երկու անակնկալ գրանցվեց. պարտություն կրեցին ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկու առաջատարները: Նորվեգացի Մագնուս Կարլսենը սև խաղաքարերով զիջեց իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոյին, իսկ հնդիկ Վիշվանաթհան Անանդը սպիտակ ֆիգուրներով պարտություն կրեց Ուկրաինայի ուժեղագույն շախմատիստ Վասիլի Իվանչուկից:
3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Իվանչուկ 7 մ.
2.Արոնյան 5 մ.
3.Նակամուրա 3 մ.
4.Վալեխո 3 մ.
5.Անանդ 2 մ.
6.Կարլսեն 2 մ.