Թուրքական Focus Haber կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռոս Վիլսոնը Կովկասի վրա մութ ամպեր է կանխագուշակել՝ ընդգծելով, որ առջևում սպասվում է «Կովկասյան գարուն»։
«Կովկասյան տարածաշրջանը շատ հետաքրքիր տարածաշրջան է, սակայն նրա ապագան մտահոգիչ է։ Ընդհանուր առմամբ, այն խնդրահարույց տարածաշրջան է։ Ես չեմ կարողանում մտաբերել Հյուսիսային Կովկասից ավելի շատ խնդիրներ ունեցող և դաժանություններ տեսած մի վայր։
Վրաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել ժողովրդավարական հասարակության ստեղծման, տնտեսական բարեփոխումների իրագործման և կոռուպցիայի կրճատման հարցերում։ Չնայած դրան՝ Վրաստանը լուրջ խնդիրներ ունի՝ կապված իր տարածքային ամբողջականության հետ։
Ադրբեջանն իր հերթին լուրջ հաջողություններ է գրանցել էներգետիկ ոլորտում, սակայն նա էլ ունի իր ներքին խնդիրները։ Հայաստանի համար էլ պայծառ ապագա չեմ տեսնում»։