«Հիլարի» մերձարևադարձային փոթորիկից հետո դեռ չեն վերացվել հետևանքները, իսկ Ատլատյան օվկիանոսում գլուխ է բարձրացնում նոր փոթորիկ` «Օֆելյա» անունով: Այս մասին հաղորդում է ԱՄՆ փոթորիկների վերահսկողության ազգային կենտրոնը: Առաջիկա ժամերի ընթացքում քամու առավելագույն արագությունը կկազմի 95 կմ/ժ: Փոթորիկն արդեն ջրհեղեղներ է առաջացրել Դոմինիկա կղզու վրա, սակայն շարժվում է օվկիանոսի կողմը և ցամաքի համար այլևս վտանգ չի ներկայացնի:
Հիշեցնենք, որ այս տարի առավել հզոր փոթորիկները երեքն էին` «Իրենը», «Լին» և «Նեյթը», որոնք մեծ վնաս են հասցրել ԱՄՆ-ին` ջրհեղեղներ առաջացնելով նույնիսկ Նյու Յորքում: