«Ժողովուրդ»-ը գրում է, որ օգոստոսի 15-ին Մոսկվայում կայանալու է «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժման հիմնադիր համագումարը, որին մասնակցելու են տարբեր երկրների պատգամավորներ և Ռուսաստանի Դաշնության քաղաքական և պետական բարձրաստիճան շրջանակների ներկայացուցիչներ։
Թերթի աղբյուրներն այս շարժման մասին բավականին ուշագրավ մի տեղեկություն են փոխանցել. «Պարզվում է, որ «Ինտերնացիոնալ Ռուսաստան» շարժման գլխավոր հիմնադիրներից մեկը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Կարլոս Պետրոսյանն է»։











































