Երեկ Եվրոպայում կայացան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության E-H խմբերի 3-րդ փուլի հանդիպումները: Հայ երկրպագուների համար հետաքրքրություն էր ներկայացնում Արսենալ – Շախտյոր հանդիպումը, քանի որ վերջինիս կազմում հանդես էր գալու մեր ազգային հավաքականի խաղացող Հենրիկ Մխիթարյանը: Հենրիկը խաղի դուրս եկավ հենց մեկնարկային կազմում: Այնուամենայնիվ, ուկրաինական թիմն անսպասելիորեն պարտվեց 5:1 հաշվով:
Խումբ H
Արսենալ – Շախտյոր 5:1
Բրագա – Պարտիզան2:0
Խումբ E
Բավարիա – Կլուժ 3:2
Ռոմա – Բազել 1:3
Խումբ F
Սպարտակ – Չելսի 0:2
Օլիմպիկ–Մարսել – Ժիլինա 1:0
Խումբ G
Այաքս – Օսեր 2:1
Ռեալ – Միլան 2:0