Ռուսական «Новая газета»-ն հրապարակել է մի լուսանկար, որտեղ երևում է Կուշևսկայա ավանում տեղի ունեցած սպանությունների գլխավոր մեղադրյալը, որը ներկա է գտնվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի երդմնակալության արարողությանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԶԼՄ-ների և ղեկավարության ուշադրության կենտրոնում գտնվող Կուշևսկայա ավանի հանցագործությունը, որի ժամանակ սպանվել էր 12-հոգանոց ընտանիք, այդ թվում՝ երեխաներ: Եվ ահա, թերթը հայտնում է, որ Սերգեյ Ցապկան Մեդվեդևի երդմնակալության արարողությանը մասնակցել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի պատվիրակության հետ:
Մինչ այդ ԶԼՄ-ները մեղադրել էին Տկաչովին` հանցավոր տարրերի հետ կապերի մեջ, սակայն նա մերժել էր այդ մեղադրանքները: Եթե նկարը կեղծիք չէ, և իրականում այդ երիտասարդը գտնվել է Կրեմլում հիշյալ արարողությանը, ապա Տկաչովին ծանր օրեր են սպասվում: