Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանը պատվավոր հյուր է Եգիպտոսում բացված միջազգային գիտաժողովում

Սեպտեմբերի 27-ին Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանում իր աշխատանքները սկսեց «Մերձավոր Արևելքի երկրներում և լեզուներով տպագրության և հրատարակության պատմությունը» թեմայով միջազգային 4-րդ գիտաժողովը, որին մասնակցում են 75 մասնագետներ` ժամանած աշխարհի մոտ 20 երկրներից, այդ թվում` Եգիպտոսից, Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Կանադայից, Իտալիայից, Հորդանանից, Լիբանանից, Մարոկկոյից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլն:

Հաշվի առնելով 2012թ. հայ գրատպության 500-ամյա հոբելյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու հանգամանքը` գիտաժողովի շրջանակներում Հայաստանին հատկացված էր պատվավոր հյուրի հատուկ կարգավիճակ:

Գիտաժողովի հանդիսավոր բացումը կատարեցին Ալեքսանդրիայի գրադարանի տնօրեն Իսմայիլ Սերագելդինը, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և տպագրությանը ու հրատարակչությանը նվիրված միջազգային գիտաժողովների շարքի հիմնադիր, մատենագետ պրոֆեսոր Ջեֆրի Ռոբերթսը:

Գրադարանի տնօրեն Ի. Սերագելդին իր ողջույնի խոսքում անդրադարձավ Հայաստանի անցած պատմական ուղուն, հայ-եգիպտական ջերմ, ավանդական կապերին` ուշագրավ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Եգիպտոսի պատմության որոշակի փուլերի միջև: Նա հատուկ ընդգծեց այն մեծ դերակատարությունը, որ հայերն ունեցել են Եգիպտոսում տպագրության զարգացման գործում` միաժամանակ արժևորելով աշխարհասփյուռ հայերի նշանակալից ներդրումը իրենց բնակության երկրների գիտամշակութային կյանքում:

Դեսպան Մելքոնյանն իր խոսքում ՀՀ մշակույթի նախարարության անունից շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին` հայկական թեմային կենտրոնական տեղ հատկացնելու համար, անդրադարձավ հայատառ գրատպության 500-ամյակի ու Երևանը համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող լայնածավալ միջոցառումներին:

Գիտաժողովի առաջին երկու ամբողջական նիստերը նվիրված էին հայկական գրատպության ավանդույթին և պատմությանը: Առաջին նիստում, որում նախագահում էր դեսպան Ա.ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, զեկույցներով հանդես եկան Ե.Չարենցի գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կ. Վարդանյանը, «Գրանշան» տառատեսակների միջազգային մրցույթի կազմկոմիտեի համանախագահ Է.Ղաբուզյանը, Մատենադարանի գիտաշխատող Դ.Ղազարյանը, ինչպես նաև անվանի եգիպտացի հայագետ-ցեղասպանագետ Մոհամեդ Ռեֆաթ Էլ-Իմամը և Ալեքսանդրիայի գրադարանի գիտաշխատող դոկ. Մուստաֆա Էլ-Ռազզազը: Հայկական թեման երկրորդ նիստում շարունակվեց եգիպտահայ Սուրեն Բայրամյանի և մի քանի այլ եգիպտացի գիտնականների զեկշույցներով:

Եռօրյա գիտաժողովի շրջանակներում Ալեքսանդրիայի գրադարանում կազմակերպվել է նաև Հայաստանի երկու կարևորագույն գիտամշակութային հաստատությունների՝ Մատենադարանի և Գրականության ու արվեստի թանգարանի հարուստ հավաքածուներից ընտրված հայկական հնատիպ գրքերի բնօրինակների ցուցահանդես: Այստեղ ներկայացված են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակ» (Մադրաս 1772 թ), Ամստերդամում 1666թ տպագրված «Աստվածաշունչ», Եփրեմ Խուռի Ասորի «Գիրք աղօթից» (1793-95թթ Կ. Պոլիս), Գրիգոր Նարեկացու` 1763թ-ին Վենետիկում լույս տեսած «Բանք աղօթից» և այլ բացառիկ հրատարակություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում