ԱՄՆ-ում հաշվել են, թե որքան միասեռական զույգեր կան այդ երկրում: Պարզվել է, որ դրանց թիվը կազմում է 646,464, որոնցից 131,729-ը պաշտոնապես ամուսնացած է: Ամենաշատ միասեռական զույգերն ապրում են Վերմոնտ նահանգում և Կոլումբիայի շրջանում:
Այս հարցման յուրահատկությունը կայանում է նրանում, որ հաշվարկվել են այն զույգերը, երբ ամուսիններից մեկը համարվում է տան տեր: Վիճակագրության բյուրոյում նշել են, որ այս թվերը նախկինից զգալիորեն տարբերվում են (նախորդ հետազոտության ժամանակ նշվել էր 900 հազար թիվը, ինչը սխալ հաշվարկի արդյունք էր):
2000թ.-ին այդ թիվը կազմում էր 594,391 զույգ: Ներկայումս միասեռական զույգերը հնարավոր է գրանցել ամերիկյան միայն 6 նահանգներում:










































