Թալինի նեղուցի հատակին հայտնաբերվել է XIII դարի մետաղադրամներով լի արկղ: Այս մասին հայտնում է էստոնական ERR հեռուստաընկերությունը: Այն հայտնաբերել է սիրողական ջրասուզմամբ զբաղվող մի մարդ:
Բացի մետաղադրամներից (մոտավորապես 200 հատ), արկղում եղել է հին կշեռք՝ իր բոլոր քարերով և ապրանքներով, այդ թվում՝ դանակի մի քանի կաշվե պատյան, որոնք պատված են երկկողմանի նախշերով: Հետազոտողների կարծիքով` դա շատ թանկարժեք ապրանք է, իսկ արկղն, ամենայն հավանականությամբ, պատկանում է գնորդին:
«Այդ մետաղադրամները հնարավորություն ընձեռեցին թվագրել արկղի պարունակությունը, սակայն ես ապշած էի այս կաշվե պատյանները տեսնելով, որոնցից մեկը համարյա ամբողջությամբ պահպանվել է»,- գրում է ERR-ը` մեջբերելով պատմության թանգարանի հնագիտական բաժնի պատասխանատու Քրիստի Սարվի խոսքերը:








































