ՀՀ կառավարության վաղվա նիստում գործադիրը հավանություն կտա 2012 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին:
2012 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը, մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը, բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը, սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բուժօգնության և դեղերով ապահովումը:
Ընդհանուր առմամբ, 2012 թվականի ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական պետական նպատակային ծրագրերի համար կտրամադրվի 63 մլն 654 հազար դրամ:










































