«Աստանայի գագաթնաժողովին մթնոլորտը հօգուտ Հայաստանի էր, համանախագահների առաջ քաշած սկզբունքները ևս մեր օգտին էին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Նրա գնահատմամբ, Սարգսյան-Ալիև հանդիպման չկայացման հիմնական պատճառը հենց Ալիևն է եղել: Ըստ նրա, Ադրբեջանի նախագահը հասկացել է, որ իր դիրքերը ընդհանուր մթնոլորտի տրամաբանության ներքո բավականին խոցելի են. «Ալիևը չէր ցանկանում ճշգրտել հնարավոր ռեֆերենդումի ժամկետները, որը մադրիդյան սկզբունքների կետերից էր: Մեդվեդևն էլ հենց այդ խնդրի առնչությամբ էր դժգոհ Ալիևից՝ սկսած Սոչիի և Աստրախանի հանդիպումներից»: