Այսօր հրավիրված բանավեճի ընթացքում, երբ Հովհաննես Սահակյանն ասաց, թե ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իրենք կոմպլեքսներից ազատ են, Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե կոմպլեքսներից ազատ Անժելա Սարգսյանն է:
Հովհաննես Սահակյանն ասաց, որ քաղաքականության մեջ էլ կան չբավարարված ուժեր, որ դիմում են ինչ-ինչ քայլերի, բայց խոսքը իրենց կուսակցության մասին է:
Հմայակ Հովհաննիսյանը չհամաձայնեց` նշելով, որ ինքը քաղաքականության մեջ հնաբնակ է, հետևաբար լավ է հասկանում իրավիճակը: Ինչին ի պատասխան էլ Հովհաննես Սահակյանն ասաց, որ հնաբնակների մեջ կան քնածներ և արթուններ:
Հմայակ Հովհաննիսյանը, արձագանքելով Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե արդեն դիմելու են ժողովրդի ուժին, ասաց, որ ժողովուրդը շնիկ, խաղալիք չէ, որ երբ ուզենաս՝ ասես ֆու, երբ ուզենաս՝ ասես ֆաս:
Հովհաննես Սահակյանն էլ ավելացրեց, թե քանի որ նախընտրական շրջան է մոտենում, ժողովրդի անունից խոսողները շատանալու են, իսկ մտածողները և գործողները՝ քչանալու: