Իրանական Nasim Online լրատվական կայքի հաղորդմամբ՝ Իրանի ծովուժի հրամանատար, ծովակալ Հաբոբոլլահ Սայարին հայտարարել է. «Իրանի ծովուժի հաղթանակած ներկայությունը Ադենի ծոցում և Կարմիր ծովում ապացուցում է, որ Իրանի ծովուժը հնարավորություն ունի բոլոր ազատ ծովերում ապահովել իր ներկայությունը: Հետևաբար, մեր ծովուժը փորձելու է մոտ ապագայում մուտք գործել բոլոր ազատ ծովերի տարածքը:
Ինչպես որ ԱՄՆ-ի և Արևմուտքի ծովուժերը մեր ծովային սահմանների մոտ են տեղակայվել, մենք էլ մեր ծովուժի միջոցով ներկայություն կունենանք ԱՄՆ ծովային սահմանագծերի մոտակայքում»։








































