«Հրապարակ»-ը գրում է, որ դերասանուհի Անժելա Սարգսյանը շարունակում է հանդես գալ Դրամատիկական թատրոնում:
«Վերջին օրերին Անժելա Սարգսյանի մասնակցությամբ ներկայացման տոմսերը մինչև վերջ սպառվում են: Ավելին` հանդիսատեսը ներկայացման ավարտին հոտնկայս ծափահարություններով ու ջերմ խոսքերով իր համակրանքն է հայտնում նրան: Ըստ ամենայնի` փակ թեմաներից, դատապարտումի ու նզովքի տեսարաններից մարդիկ հոգնել են և ազատության նկատմամբ ձգտումը նաև այս ձևով են արտահայտնում»,- հավելում է թերթը
Լուսանկարը` Bravo.am-ի









































