«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հրավերով սեպտեմբերի 19-ից Հայաստանում է, օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
«Թե ինչ են խոսել նախկին պաշտոնյաները, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: «Սիվիլիթաս»-ի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը, բավականին դժկամորեն խոսելով «Ժողովուրդ»-ի հետ, հերքեց մեր տեղեկությունը` ասելով. «Պարոն Օսկանյանը և պարոն Էվանսը չեն հանդիպել Ռոբերտ Քոչարյանին»: Իսկ մեր աղբյուրները հաստատում են»,- հավելում է թերթը: