Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլա Սայարին հայտարարել է, որ Իրանը կարող է իր ռազմական նավերը տեղակայել Ատլանտյան օվկիանոսում` ԱՄՆ-ի ափերի մերձակայքում:
Բարձրաստիճան զինվորականը մասնավորապես ասել է. «Հաշվի առնելով մեր սահմանների մոտակայքում ամերիկյան ռազմանավերի ներկայությունը՝ մեր նավերը նույնպես կտեղակայենք ԱՄՆ-ի ափերի մոտ»:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Սայարին չի մանրամասնել, թե արդյո՞ք գոյություն ունի նման ծրագիր, և եթե այո, ապա երբ և ինչ տեսակի ռազմանավեր կուղևորվեն ԱՄՆ-ի սահմանների մոտ:









































