Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի` այսօր վերսկսված դատավարության ժամանակ մեղադրող դատախազը պահանջել է ամբաստանյալին դատապարտել 7 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետը մեղադրվում է 2009 թ. Ռուսաստանի հետ Ուկրաինայի շահերին վնասող գազային համաձայնագրեր ստորագրելու մեջ: Դատավարությունն ընթանում է արդեն մի քանի ամիս, Յուլյա Տիմոշենկոն օգոստոսի 5-ից գտնվում է կալանքի տակ:
Միաժամանակ՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող «գազային հակամարտությունը» կարող է մոտ ժամանակներս լուծում ստանալ: Երկու երկրների նախագահների հանդիպումից հետո հայտարարվեց, որ գազի մատակարարման հարցում կողմերի տեսակետները մոտեցել են միմյանց, սակայն կոնկրետ համաձայնություն առայժմ ձեռք չի բերվել:










































