Մարդկության պատմության մեջ հազվադեպ է պատահում, երբ ծնվում է երկերեսանի երեխա: Սակայն նման դեպք գրանցվել է Պակիստանի Ռավալպինդի քաղաքում: Բժիշկներն ասում են, որ լավատեսության ոչ մի հիմք չկա: Այդուհանդերձ, նրանք պարզել են, որ երեխան ունի մեկ ուղեղ:
Նրանց կանխատեսմամբ` երեխան դժվար թե երկար ապրի: Սակայն եթե նույնիսկ նա վերապրի այս փորձությունը, ապա նրա կյանքից անպակաս է լինելու տառապանքը:











































