Friday, 19 04 2024
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել

Թուրքմենստանում սկսվել է Ռուսաստանի անձնագրեր ունեցողների որս

Թուրքմենստանում շարունակվում է այն անձանց հետապնդումը, որոնք ռուսական անձնագրեր ունեն: Պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցները պարտավորվել են հայտնել իրենց այն գործընկերների մասին, որոնք երկքաղաքացիության իրավունք ունեն, իսկ ՌԴ անձնագիր ունեցողներին առաջարկվում է ինքնակամ ներկայանալ կամ հարկադրաբար հեռանալ աշխատանքից: Այս մասին փոխանցում է «Նոր ռեգիոն» լրատվական գործակալությունը` հղում կատարելով թուրքմենական ընդդիմադիր Хроника Туркменистана կայքին:

Իրավապաշտպանների տվյալներով, նախօրեին Թուրքմենստանում գործից հեռացվել են դատախազության հինգ աշխատակիցներ: Ղեկավարությունը հայտարարել է, որ իրենց հայտնի է այն մարդկանց անունները, ովքեր երկքաղաքացիություն ունեն, նրանց առաջարկվել է ինքնակամ ներկայացնել իրենց անձնագրերը: Թուրքմենստանում ռուսական քաղաքացիության հարցը արդիական դարձավ այն ժամանակ, երբ երկիրը դուրս եկավ ԱՊՀ երկրների առանց վիզայի համաձայնագրից:

Ռուսական անձնագիրը թուրքմեններին թույլ էր տալիս հանգիստ մեկնել Ռուսաստան: Մեծամասնությունն օգտվեց երկքաղաքացիություն ստանալու հնարավորությունից ռուս-թուրքմենական երկկողմանի պայմանագիրը կնքելուց հետո: Սակայն հետագայում թուրքմենական իշխանությունները սկսեցին պայքարել ոչ միայն երկքաղաքացիության դեմ, այլ նաև հետևել, որպեսզի բնակչությունը երկար ժամանակով չլքի երկիրը:

Տեղեկացնենք նաև, որ 2003թ.-ի ապրիլի 22-ին այն ժամանակվա նախագահ Նիյազովը երկքաղաքացիության մասին համաձայնագիրը չեղյալ համարելու հրամանագիր էր ստորագրել, որով առաջարկվում էր երկու ամսվա ընթացքում որոշել երկու երկրներից որի քաղաքացիությունն է բնակիչը նախընտրում: Թուրքմենստանում ռուսախոս բնակչության շրջանում իրարանցում սկսվեց, շատերը հրաժարվեցին Թուրքմենստանի քաղաքացիությունից և տեղափոխվեցին Ռուսաստան: Ռուսաստանի ԱԳՆ-ն Նիյազովի կտրուկ հրամանին պատասխանեց, որ իրենք չեն պատրաստվում ընդունել միակողմանի որոշումները և շարունակելու են կիրառել երկքաղաքացիության մասին համաձայնագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում