Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները ափսոսանք են հայտնել, որ ԵԱՀԿ անդամ պետություններին չհաջողվեց համաձայնեցնել գործողությունների պլանը. «Մենք այսօր Աստանայում աջակցություն հայտնեցինք մեր ընդհանուր ընկալումներին և ընդհանուր սկզբունքներին: Իհարկե, ԱՄՆ-ն ափսոսանք է հայտնում, որ մեզ չհաջողվեց Աստանայում գործողությունների պլան համաձայնեցնել, որում կամրագրվեին ԵԱՀԿ-ի հետագա ուղղությունները»,- Աստանայում հայտարարել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը: «Մենք վերջին շաբաթներին և ամիսներին բազմիցս ենք նշել, թե չենք կարողանում համաձայնության գալ, որ 11 տարվա դադարից հետո ԵԱՀԿ գագաթնաժողովում գործողությունների ծրագիր ընդունվի, որը արտացոլի մեր անվտանգության լուրջ խնդիրները Վրաստանի, Մոլդովայի և Լեռնային Ղարաբաղի ձգձգվող հակամարտություններում: Քանի որ մեզ չհաջողվեց համաձայնության գալ` որոշեցինք, որ ամենալավ տարբերակը Աստանայի հռչակագրի ընդունումն է, որը կհաստատի ԵԱՀԿ հիմնական սկզբունքները»,- պարզաբանել է ԱՄՆ ներակայացուցիչը:
ԵՄ տարածած հայտարարության մեջ նույնպես ափսոսանք է հայտնվում կոնկրետ գործողությունների ծրագրի բացակայության առիթով: