Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

«Արաբական տարբերակը» պահեստային է, թե ոչ՝ որոշողը ժողովուրդն է

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հիշեցրեց, որ որ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներից մեկում նշել է, թե «արաբական տարբերակը» դնում ենք պահեստային մաս: Հարցին, թե հիմա կարո՞ղ ենք ասել, որ այն պահեստային մասից դուրս է եկել, նա պատասխանեց. «Երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, իշխանությունն ինքը պետք է որոշի, ո՞ր տարբերակն ընտրել նրա պահանջների բավարարման համար` գնալ քաղաքակիրթ ճանապարհով, թե՞ գնալ քաղաքացիական պատերազմի և արյունահեղության ճանապարհով»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հանրահավաքները սակավամարդ են, Լևոն Զուրաբյանը նկատեց, որ ընդհակառակը` հանրահավաքից հանրահավաք մարդկանց թիվն ավելանում է. «Եվ ես զարմանում եմ, որ գալիս եք այստեղ` նման պնդումներ եք անում: Մարդկանց քանակը չի հասել մարտյան հանրահավաքի քանակին այն պատճառով, որ ժողվուրդը սպասում էր երկխոսության զարգացմանը: Սեպտեմբերին, թե ինչքան մարդ կլինի` կտեսնենք միասին, բայց մի խնդրանք` եղեք անաչառ: Նույնիսկ հաշվել չիմացող ոստիկանության տվյալներով` հանրահավաքի մասնակիցների թիվն ավելացել է»:

Լևոն Զուրաբյանը նաև տեղեկացրեց, որ ռուսական իշխանությունների հետ հանդիպում են ունեցել և դրանք շարունակվում են: «Ավելին, ոչ միայն ռուսական: Օրինակ` վերջերս եվրոպացի դեսպանների հետ է հանդիպում ունեցել: Բոլորի հետ քննարկում են նույն հարցերը, բոլորին հետաքրքրում է` ինչ է կատարվում Հայաստանում, և ուր են տանում այդ զարգացումները:

Լևոն Զուրաբյանը, բավարարելով լրագրողների հետաքրքրությունը, ավելացրեց, որ «իշխանության վրա ճնշում գործադրել» ասելով` նկատի ունեն այն, ինչը թույլ է տալիս Սահմանադրությունը: Այսինքն` առանց զենքի հավաքներ և զանգվածային այլ միջոցառումներ. «Եվ մենք ազատ ենք` ընտրել այդ զինանոցից ամենաարդյունավետ միջոցները»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ժողովուրդն առաջարկությունները ինչ կերպ ներկայացնի, Զուրաբյանը հարցրեց` ինչ է չգիտե՞ք և ավելացրեց. «Կարող եք առաջարկությունները գրասենյակ բերել, նամակով ուղարկել, սկայպով ուղարկել, չգիտեմ էլ ինչ ասեմ»:

Երկխոսության շարունակության մասին խոսելով նա ասաց, որ այն իրենց համար երբեք ինքնանպատակ չի եղել, իրենք նպատակ են ունեցել այդ ճանապարհով անցնել ժողովրդավարությանը: «Եթե երկխոսությունը ծառայում է այդ նպատակին` կանցնենք երկխոսությանը: Բայց զարգացումները ցույց տվեցին, որ չծառայեց իր նպատակին, ուրեմն պետք է անցնենք այլ ճանապարհի»,- ասաց Զուրաբյանը:

Պուտինի առաջադրմաբ խոսվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, և հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ու ՀԱԿ-ը միան` Ռոբերտ Քոչարյանին դեմ դուրս գալու համար: Այս մասին խոսելով` Զուրաբյանն ասաց. «Ինչ վերաբերում է, որ Պուտինը Քոչարյանին կաջակցի, դա համարում եմ հիմարություն, Ռուսաստանը լուրջ պետություն է և խիմեռաներով չի զբաղվում»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կարելի՞ է ենթադրել, որ սեպտեմբերի 30-ին ջրբաժանն է, թե՞ հետո ժամկետները կերկարաձգվեն: «Եթե այդքան կասկածամիտ եք, սեպտեմբերի 30-ին եկեք հանրահավաք, տեսե՛ք, որոշողը ժողովուրդն է»,- ավելացրեց Լևոն Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում