Google-ը համացանցում տեղադրել է քրիստոնեության վերաբերյալ ամենահին ձեռագրերի էլեկտրոնային տարբերակները, որոնք հայտնաբերվել են Մեռյալ ծովի մոտ և հայտնի են Մեռյալ ծովի ձեռագրեր անունով։ Դրանք արամեերեն և եբրայերեն լեզուներով են: Ձեռագրերը հայտնաբերվել են 1940-50-ական թվականներին և վերագրվում են մ.թ. 1-3դարերին:
Google-ի իսրայելական գրասենյակը համացանցում տեղադրել է Իսրայելի թանգարանում գտնվող 5 ձեռագրերի էլեկտրոնային տարբերակները, որոնք կատարված են շատ բարձր որակով: Օգտատերերը հնարավորություն ունեն մեծացնելու դրանք, տեսնելու նույնիսկ նյութի որակի փոփոխությունն անցած դարերի ընթացքում (ձեռագրերն արված են այծի և ոչխարի կաշվի վրա): Բացի այդ, արամեերեն և եբրայերեն տեքստերին կից կա անգլերեն բացատրություն և թարգմանություն:
Այս հրապարակումը նվիրված է հրեական ամանորի տոներին, որոնք այս տարի նշվում են այս շաբաթվա ընթացքում: Նախատեսվում է, որ բոլոր ձեռագրերը համացանցում կհայտնվեն միայն 2016թ., քանի որ դրանց մի մասը քայքայված վիճակում է: