Երեկ կայացան Եվրոպայի լիգայի խաղարկության 5-րդ տուրի վերջին 12 հանդիպումները: E խմբում Հովհաննես Գոհարյանի «Բատեն», որն արդեն ապահովել էր իր տեղը հաջորդ փուլում, սեփական հարկի տակ խոշոր՝ 1:4 հաշվով զիջեց Կիևի «Դինամո»-ին։ «Շերիֆ»-«Ալկմար» հանդիպումը ավարտվեց ոչ ոքի` 1:1: D խմբում այս տուրից հետո «Վիլյառեալ»-ը, «Պաոկ»-ը և Զագրեբի «Դինամո»-ն փլեյ-օֆֆ դուրս գալու հավասար շանսեր ունեն: «Վիլյառեալ»- «Դինամո»` 3:0, «Պաոկ»-«Բրյուգգե»` 1:1: F խմբում Մոսկայի «ԲԿՄԱ»-ն 5:1 հաշվով ջախջախեց «Լոզան»-ին, մյուս խաղում «Սպարտա»-ն կարողացավ ոչ ոքի` 2:2, ավարտել հանդիպումը «Պալերմո»-ի դաշտում և «ԲԿՄԱ»-ի հետ դուրս եկավ հաջորդ փուլ: J խումբ` «ՊՍԺ»-«Սևիլիա»` 4:2, «Բորուսիա»-«Կարպատի»` 3:0: K խումբ` «Ուտրեխտ»-«Նապոլի»` 3:3, «Ստյաուա»-«Լիվերպուլ»: L խումբ` «ԲԿՄԱ Սոֆիա»-«Բեշիքթաշ»` 1:2, Ռապիդ»-«Պորտու»` 1:3: J,K և L խմբերից փլեյ-օֆֆի ուղեգրեր են ձոռք բերել «ՊՍԺ»-ն, «Լիվերպուլ»-ը, «Բեշիքթաշ»-ն ու «Պորտու»-ն: