Ամերիկյան Պուերտո Ռիկո կղզու դատարանը որոշում է կայացրել 48-ամյա Խուստինո Սանչես Դիասին իր ընտանիքի նկատմամբ դատաստան տեսնելու համար ազատազրկել 198 տարով: Ընդ որում, միայն 115 տարի անց դատարանը կարող է քննարկել վաղաժամ ազատման հարցը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Սանչեսին մեղադրանք էր առաջադրվել իր 6 ազգականներին, այդ թվում` եղբորորդուն և նրա հարսնացուին, սպանելու համար: Սանչեսը սպանել էր նրանց, երբ վերջիններս հավաքվել էին՝ Ամանորը նշելու:











































