Հայտնի է, որ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ծանր առողջական վիճակը թույլ չի տալիս նրան շարունակել պաշտոնավարել, և նա առաջիկայում, ԱԱԾ տոնի օրը` դեկտեմբերի 18-ին, հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանը մտադիր է եղել նշանակել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Աղվան Հովսեփյանի կողմից ԱԱԾ պետի պաշտոնը գլխավորելու դեպքում Սերժ Սարգսյանը մտադիր է եղել «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին նշանակել երկրի գլխավոր դատախազի պաշտոնում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Աղվան Հովսեփյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը`հրաժարվելով թողնել զբաղեցրած պաշտոնը Արթուր Բաղդասարյանին։