Րոպեներ առաջ ավարտվեց Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում մեկնարկած «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի առաջին տուրը: Վերջին պարտիայում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց իսպանացի ֆրանսիսկո Վալեխոյին և վաստակած 1 միավորով առաջին տուրից հետո միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մինչ այդ ավարտված երկու պարտիաներում էլ գրանցվեց ոչ-ոքի արդյունք. Մագնուս Կարլսենն ու Վիշվանթհան Անանդը 28 քայլ կատարելուց հետո համաձայնեցին կիսել միավորը, իսկ Նակամուրա-Իվանչուկ պարտիայում 27 քայլ հետո գրանցվեց ոչ-ոքի: