ՀՀԿ-ական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը իր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ առաջարկվել է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, որպեսզի առաջիկայում ազատ արձակվեն կալանավորված անձինք: Նա այդպես էլ խուսափեց նրանց անվանել քաղբանտարկյալ: Ռազմիկ Զոհրաբյանը հավաստիացրեց, որ ազատ են արձակվելու ոչ միայն այդ 11 անձինք, այլ նաև ուրիշ կալանավորներ: «Առաջին լրատվականի» հարցին ի պատասխան, թե դա արվում է Եվրոպական կառույցների ճնշմա՞ն ներքո, նա պատասխանեց, որ Հայաստանի վրա առանց այդ էլ շատ ճնշումներ կան: